Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Շրջայց ուսանողական հանրակացարաններում

19.11.2016

Այսօր ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և այլ աշխատակիցների հետ շրջայց է կատարել համալսարանական ուսանողական հանրակացարանների երկու մասնաշենքերում և հանրակացարանի կից շրջակայքում:

ԲՈՒՀ-ի ղեկավարությունը տեղում մանրամասն ծանոթացել է հանրակացարանների վիճակին, արձանագրել է առկա խնդիրները: Առկա խնդիրները սեղմ ժամկետում շտկելու ուղղությամբ պատասխանատուներին տրվել են հստակ հանձնարարականներ:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ի ուսանողական հանրակացարանները տեղակայված են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Հանրակացարաններում ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից և կրոնական ուղղվածությունից:

Հանրակացարանների բոլոր սենյակները հագեցած են օգտագործման անհրաժեշտ պարագաներով: Այստեղ կան նաև սրահներ, որոնք նախատեսված են ընթերցանության, տարբեր հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու համար: Հանրակացարանների առաջին հարկում գործող ճաշասրահում ուսանողներին տրվում է անվճար նախաճաշ, իսկ համակարգչային սենյակն ապահովված է անվճար ինտերնետով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook