Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը բարեկարգվել է

18.11.2016

Կրթության բնագավառում արված ներդրումների արդյունավետությունն առավել դանդաղ է տեսանելի դառնում, սակայն դրանք ամենակարևորն են, քանի որ նպաստում են մարդկային մտավոր ներուժի զարգացմանը:

Այս տարի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը, Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կահավորվել է համապատասխան պարագաներով և նյութերով, հագեցվել են դպրոցի տասը դասասենյակները, երկու լաբորատոր սենյակները, գրադարանը, դահլիճը, ուսուցչանոցը և վարչական սենյակները: Այսօր ամփոփվել է ծրագիրը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, դեսպանատան երկրորդ քարտուղարներ Էմիկո Ֆուջիյաման և Մեգումի Մաեկավան, ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ Երվանդ Սահակյանը, այլ հյուրեր:

Միջոցառման մասնակիցները շրջեցին ծրագրի շրջանակում կահավորված դասասենյակներով, որտեղ կազմակեպվել էին դաս-քննարկումներ տարբեր առարկաներից: Դպրոցի սաները միջոցառում էին կազմակերպել, որի ընթացքում ներկայացրեցին նմուշներ երկու պետությունների մշակութային ժառանգությունից: Դպրոցի անձնակազմին և սաներին ողջունեցին դեսպան Էյջի Տագուչին և պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook