Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ն միացավ հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման վերաբերյալ իրազեկման շաբաթին

18.11.2016

Ամբողջ աշխարհում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը լուրջ հիմնախնդիր է հանրային առողջապահության պատասխանատուների համար: Նոյեմբերի 14-ից 20-ն ամբողջ աշխարհում անցկացվում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը:

«Հակամանրէային դեղեր. կիրառե՛լ պատշաճ» խորագրով քարոզարշավի նպատակն է հիմնավորել այն միտքը, որ հակամանրէային դեղերն արժեքավոր ռեսուրս են և պետք է պահպանվեն` այսինքն պատշաճ կերպով կիրառվեն և օգտագործվեն միայն բժշկի կողմից նշանակելու դեպքում:

Շաբաթը նշվեց նաև Երևանի պետական բժշկական համալսարանում և համալսարանական «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում: Դասախոսությունների շրջանակում քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և այդ խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցեր, ինչպես նաև հակաբիոտիկների վաճառքի վերաբերյալ ընդունված նոր օրենքը:

Մասնագետները նշեցին, որ ներկայումս բակտերիալ վարակների բուժման համար հակամանրէային դեղերի կիրառումը լայնորեն տարածված երևույթ է, ինչպես նաև ևս մեկ անգամ իրազեկեցին, որ հակամանրէային դեղերի ոչ ճիշտ կիրառումն առաջացնում է այդ դեղերի նկատմամբ մանրէների կայունության զարգացում:

Չպետք է մոռանալ, որ այս գործընթացը հանգեցնում է հակամանրէային դեղերի ազդեցության արդյունավետության նվազման: Այսպիսով, զարգանում են դեղակայուն ձևերով վարակիչ հիվանդություններ, որոնց հետևանքները կանխատեսելի են` հիվանդացության աճ, հիվանդությունների երկարաձգված ընթացք, բարդությունների ավելի մեծ վտանգ և մահացության բարձր մակարդակ. սա են փաստում ոլորտի փորձագետները:

ԵՊԲՀ-ն ևս կոչ է անում առողջապահության համակարգի բոլոր ներկայացուցիչներին, նեղ մասնագետներին և ապագա բժիշկներին միանալ իրազեկման շաբաթին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook