Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժիշկը ռազմի դաշտում նաև զինվոր է

17.11.2016

Նոյեմբերի 17-ը Հայաստանում նշվում է որպես Ռազմական բժշկի օր:

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը մասնագիտական տոնի առթիվ այսօր այցելեց ռազմաբժշկական ֆակուլտետ, ծանոթացավ ուսումնական գործընթացին: Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, պրոֆեսոր Սամվել Գալստյանը ներկայացրեց թանգարանի պատմությունը, առօրյան:

Նշենք, որ ռազմական բժշկությունը` որպես մասնագիտություն, մեր երկրում ձևավորվել է հայոց բանակի կայացման դժվարին օրերին զուգահեռ: Մինչ այդ` Արցախյան գոյապայքարի տարիներին, որպես ռազմական բժիշկներ` իրենց աշխատանքային պարտքը կատարում էին բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետների շրջանավարտները և ծառայության մեկնած զինվորները: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս վեր հանեց այն կարևոր մարտական, բարոյական և մարդասիրական խնդիրները, որոնք դրված են երկրի առողջապահական համակարգի և հատկապես ռազմական բժշկության առջև

Արդեն 1994 թվականին հիմնադրվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 22-ամյա պատմություն ունեցող ֆակուլտետը կրթում է բանիմաց զինվորական բժիշկներ, ովքեր պայքարում են հայրենիքի սահմանը անառիկ պահող յուրաքանչյուր զինվորի առողջության, կյանքի համար: Ռազմական բժշկությունը մեր երկրի ընդհանուր առողջապահական համակարգի կարևոր մասն է: Ռազմական բժիշկի դերը արժևորելուն է միտված նաև 2014թ. «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ստեղծումը:

Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը այսօր էլ գտնվում է մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության պայքարի առաջնագծում, ամեն օր զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերները կատարում են անչափ շնորհակալ աշխատանք:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook