Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուսանողության միջազգային օրն է

17.11.2016

Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ու կայուն առաջընթացի կարևոր շարժիչ ուժն է: Ձեր ներուժը ոչ միայն պետության հզորության, այլև զարգացման գրավականն է:

Այսօր հենց ձեզ է վստահված հզոր պետության կառուցման ու կայուն զարգացման ապագան կանխորոշելու հնարավորությունը, քանի որ խելացի, մասնագիտական գիտելիքները հարստացնել ձգտող երիտասարդներով է պայմանավորված գիտական մտքի զարգացումն ու ողջ հասարակության առաջընթացը: Ուրախալի է փաստել, որ հայ ուսանողներն այսօր քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց` միաժամանակ լինելով դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողը:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Երևանի պետական բժշկական համալսարանում սովորող Հայաստանի և արտերկրի ուսանողներին: Դուք կրկնակի պարտավորված եք զինվելու խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով, քանի որ ընտրել եք այն ամենամարդասիրական մասնագիտությունը, որն առաջին հերթին պատվաբեր կոչում է:

Ձեր հաջողություններն արտացոլվելու են մարդկանց ճակատագրերում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամուր առողջություն, բարձր արժեքների, ազնիվ նպատակների, նոր գաղափարների վրա հիմնված հաջողված գործունեություն և լուսավոր ապագա:

Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook