Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի վերաբերյալ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարկային բեռը 31.12.2012թ. դրությամբ կազմել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: 2012-2016 թվականների մեր գործունեության արդյունքում վարկային բեռը նվազել է և 31.10.2016 թվականի դրությամբ կազմում է 1,6 մլն ԱՄՆ դոլար: Համաձայն պարտավորությունների այս վարկային բեռը մարվելու է մինչև 02.06.2017թ:

2012-2015 թվականների ընթացքում համալսարանը յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ ունեցել է ֆինանսական աճ: Այդ տարիներին համախառն եկամուտը կազմել է՝

2012թ. - 9,9 մլրդ դրամ

2013թ. - 10,8 մլրդ դրամ

2014թ. - 12,1 մլրդ դրամ

2015թ. - 12,7 մլրդ դրամ

որից երևում է , որ 2012-2015թթ.-ի ընթացքում համախառն եկամուտն աճել է 28%-ով:

Նշված ժամանակահատվածում՝ 2012-2015թթ.-ի Բժշկական համալսարանի կողմից պետական բյուջե է փոխանցվել 7,5 մլրդ դրամ հարկեր, որոնցից շահութահարկը կազմել է 488,0 մլն դրամ: Այս ցուցանիշը արդեն իսկ խոսում է համալսարանի տնտեսական գործունեության դրական արդյունքների մասին: Այս տարիներին բուհի ստացած զուտ շահույթը կազմել է 392,2 միլիոն դրամ:

Համալսարանի համախառն եկամուտի մեջ զուտ արտարժույթային մուտքերը կազմել են տարեկան 3,5-4 մլն ԱՄՆ դոլար, որն արդյունք է բուհ-ի միջազգայնացման գործընթացի:

Համալսարանի կողմից վերցված վարկերի նպատակն է եղել համալսարանի զարգացումը՝ բուժական և ախտորոշիչ սարքավորումների ձեռք բերումը, մասնագետների պատրաստումը, բուհի միջազգայնացման գործընթացը, աշխատակիցներին արձակուրդային ժամանակահատվածում արձակուրդային գումարների վճարումը:

Վերցված վարկերը կիրառվել են նպատակային և ապահովել են համալսարանի վերը նշված ֆինանսական աճը:

Բժշկական համալսարանը ֆինանսապես կայուն է և ժամանակին կատարում է պետության առջև իր բոլոր պարտավորությունները: Միաժամանակ համալսարանը հնարավորություն է ունեցել ներդրումներ կատարելու կրթական, առողջապահական և բժշկական նախաձեռնություններով գործող հիմնադրամներին:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook