Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուղերձ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

Нет перевода
10.11.2016

Սիրելի երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:

Ուրախությամբ պետք է փաստենք, որ երիտասարդությունն այսօր մեր երկրի բոլոր ոլորտներում կարևոր և անգնահատելի դերակատարում ունի։ Դուք, գտնվելով մի շարք կարևոր գործընթացների կիզակետում, մեր ապագան ենք, վաղվա օրվա երաշխիքը, ինչպես նաև բոլոր ժամանակների այն հիմքը, որն ապահովում է յուրաքանչյուր երկրի բնականոն առաջընթացն ու բարեկեցությունը։

Վստահ եմ, որ Հայաստանի երիտասարդներդն իրենց գաղափարներով, ծրագրերով ու նախաձեռնություններով քայլում են ժամանակին համընթաց, լիարժեքորեն դառնալով մեր ապագայի կերտման անմիջական մասնակիցը։

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը կերտում է առողջ ապագա, առողջ հայրենիք, հետևաբար այդ առողջությունը ապահովելու համար երիտասարդներն էլ պետք է առաջին հերթին լինեն առողջ։

Հավատով ու հույսով լցված դեպի մեր երկիրը՝ թող շարունակաբար ավելացող գիտելիքները, ինչպես նաև նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը լինեն հաջողության հասնելու, մրցունակ լինելու և մարտահրավերներ հաղթահարելու հիմնական երաշխիքները։ Մաղթում ենք մեր երիտասարդներին բոլոր նպատակների իրականացում, ամուր կամք, նորանոր ուսումնական և անձնական հաջողություններ:

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյան

 

Science Week 2017

Объявления


Find us on Facebook