Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Նուտրիցիոլոգիայի արդի հարցեր» խորագրով գիտագործնական սեմինար ԵՊԲՀ-ում

5.10.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ ֆրանսիահայ վաստակաշատ գիտնական Պատրիկ Թունյանի՝ «Նուտրիցիոլոգիայի արդի հարցեր» խորագրով գիտագործնական սեմինարը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Ողջունելով ներկաներին՝ նա նշեց. «Վերջին տարիներին հանրային առողջությունը և հատկապես սննդակարգը գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում, այն համարվում է առողջ լինելու գրավականներից մեկը: Առողջապահության նախարարությունը շատ է կարևորում այս երկօրյա սեմինարը, որի ընթացքում կարծածվեն բոլոր այն խնդիրները, որոնք կապված են սննդակարգի հետ, մասնավորապես՝ երկաթի ու ցինկի դեֆիցիտի հետևանքները, մեծերի և փոքրերի շրջանում ճարպակալման պատճառները և այլն: Համոզված եմ, որ այս գիտելիքները կկիրառվեն ազգաբնակչության առողջության պահպանման կարևոր գործում»:

Պատրիկ Թունյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ներկայացրեց երկօրյա սեմինարի հիմնական թեմաները՝ «Ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների դերը մարդու կյանքում», «Երկաթի, էսենցիալ ճարպաթթուների, կալցիումի դեֆիցիտի երեխաների և դեռահասների մոտ», «Մարմնի քաշի կարգավորում», «Մանկական տարիքի ճարպակալում»:

Հիշեցնենք, որ նուտրիցիոլոգիան ուսումնասիրում է սնունդը և սննդակարգը, սննդային նյութերի բաղադրությունը մթերքներում, ինչպես նաև դրանց դերը առողջության պահպանման և հիվանդությունների զարգացման հարցում: Նուտրիցիոլոգիան զբաղվում է նաև սննդի ընտրության, մշակման, պահպանման և սննդամթերքի հետ կապված օրենսդրական հարցերով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook