Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Անոթային վիրաբուժության արդի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով դասախոսություն ԵՊԲՀ-ում

4.10.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ գերմանացի հայտնի երակաբան (ֆլեբոլոգ), անոթային և էսթետիկ վիրաբույժ, Մյունխենի վիրաբուժության մասնավոր ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Ֆլորիան Նետցերի «Անոթային վիրաբուժության արդի հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով դասախոսություն: Դոկտոր Նետցերը ներկայացրեց իր կողմից մշակված երակների վարիկոզ լայնացման վիրահատության նոր մեթոդը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ բուհի համար պատիվ է հյուրընկալելու անոթաբանության ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետի: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆլորիան Նետցերին մեր բժիշկներին անոթաբանության վերջին նորություններին ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար»,- ասաց պրոռեկտորը:

Դոկտոր Ֆլորիան Նետցերը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հրավերի համար. «Ուրախ եմ այստեղ գտնվելու և ձեր ուշադրությանը ներկայացնելու անոթային վիրաբուժության արդի խնդիրները և երակների վարիկոզ լայնացման էնդոլումինալ բուժման միջոցները»:

Վիրաբույժի խոսքով էնդոլյումինալային բուժման ժամանակ վնասված երակների մեջ են մտցվում փոքր խողովակներ, որոնք դրանք քայքայում են լազերի, էլեկտրականության կամ դրանց համադրության միջոցով: Այս դեպքում շրջապատի հյուսվածքները ու ավշային անոթները չեն վնասվում, իսկ մաշկի վրա սպիներ չեն մնում։

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook