Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ապագա բժիշկների հաջողությունները ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում անցկացվող լողի անհատական մրցումներում

10.10.2016

Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի շրջանակներում Երևանի «Սպիտակ տնակ» լողավազանում անցկացվեցին լողի անհատական մրցումները: Ստուգատեսին մասնակցեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ( ՀՖՀՀ) և Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 65 մարզիկներ և մարզուհիներ:

Առաջնության մասնակիցները մրցանակակիրներին որոշեցին 50մ մրցատարածության 4 լողաոճերում՝ ազատ ոճ, բրաս, թիկնալող, և դելֆին: Մրցանակակիրներ դարձան՝ ազատ լողաոճ՝ աղջիկներ ՝ 1. Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2. Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), 3. Կիմա Սարգսյան (ՀԱՊՀ), տղաներ՝ 1. Վլադիմիր Մամիկոնյան (ՀՊՏՀ), 2. Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ) 50մ, բրաս լողաոճ՝ աղջիկներ՝ 1. Գայանե Կարապետյան (ՖԿՀՊԻ), 2. Զարուհի Արզումանյան (ԵՊԲՀ), 3. Մարգարիտա Մանասյան (ՀՊՏՀ), տղաներ՝ 1. Ստանիսլավ Կարապետյան (ԵՊԲՀ), 2. Անդրուշ Այվազյան (ՖԿՀՊԻ), 3. Լևոն Իշխանյան (ՀՖՀՀ), 50մ, թիկնալող՝ աղջիկներ՝ 1. Անի Ավետիսյան (ԳՊՄՀ), 2.Էլմիրա Գյուրջյան (ԵՊԲՀ), տղաներ՝ 1. Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Սևակ Վարդանյան (ՀՊՏՀ), 50մ, դելֆին լողաոճ ՝ աղջիկներ՝ 1. Անի Ավետիսյան (ԳՄԻ), 2. Ջեմմա Զիրոյան (ԵՊԲՀ), տղաներ ՝ 1. Արթուր Անտոնյան (ՖԿՀՊԻ), 2. Արփիար Դավթյան (ՖԿՀՊԻ), 3. Արսեն Ճշմարիտյան (ԵՊԲՀ):

Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և համապատասխան կարգերի պատվոգրերով: Պարգևները հանձնեցին ՀՀ ուսանողական մարզական 17-րդ խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը ու լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը: Նա մրցաշարի ավարտից հետո նշեց , որ շատ կարևոր է ուսանողների շրջանում լող մարզաձևի տարածումը, քանի որ այն նպաստում է առողջ ապրելակերպին ու ճիշտ կեցվածքին և մեծ մասսայականություն է վայելում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին անցկացված հրաձգության մրցաշարով մեկնարկեց ուսանողական մարզական 17-րդ խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։ Նշենք, որ ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook