Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քննարկվեցին հայ-շվեդական համագործակցության շարունակականությանը միտված հարցեր

6.10.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հերթական հանդիպում-քննարկումը Շվեդիայի Յոնչոփինգ քաղաքից ժամանած գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա էին՝ շվեդական կողմից Յոնչոփինգի Ռիհով հիվանդանոցի նախկին բուժքույր Մարգարեթա Սթրոմբերգը և նույն քաղաքի մարզային խորհրդի առողջապահական բաժնի միջազգային կապերի պատասխանատու Էգլե Կաակը, հայկական կողմից՝ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը, «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների տնօրենները, ինչպես նաև կլինիկաների այն բժիշկները, ովքեր հայ-շվեդական երկարատև համագործակցության ընթացքում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրերին:

2014թ. դեկտեմբերի 4-ին ԵՊԲՀ-ի և Շվեդիայի Յոնչոփինգ քաղաքի մարզային խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել համագործակցությունը երկու տարածաշրջանների բուժանձնակազմի միջև և ընդգծել Շվեդիայի ու Հայաստանի միջև համագործակցության կարևորությունը: Հուշագրի կնքմամբ ամրապնդվում է հայ-շվեդական համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1988թ.-ին, երբ շվեդ բարեգործներ՝ ամուսիններ Ուլֆ և Մարգարեթա Սթրոմբերգների ղեկավարությամբ որոշվեց օգնության ծրագիր իրագործել թիվ 4 մանկական հիվանդանոցում, այժմ՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում:

Ողջունելով ներկաներին՝ պրոռեկտոր Արմեն Մինասյանը ասաց. «Հաճելի է մեր գործընկերներին նորից տեսնել մեր համալսարանում: Ուրախ եմ, որ տարիներ առաջ սկսված մեր համագործակցության ռեստարտը հաջողվեց, և հավակնում է լինել շարունակական ու ավելի արդյունավետ»: Պրոռեկտորը բժշկական համալսարանի անունից նաև շնորհակալություն հայտնեց հյուրերին և ընդգծելով նրանց ունեցած մեծ ներդրումը երկկողմ համագործակցության մեջ՝ տիկին Սթրոմբերգին և տիկին Կաակին հանձնեց շնորհակալական սերտիֆիկատներ:

Հայ-շվեդական երկարամյա համագործակցության կոորդինատոր, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանադանոցային համալիրի թունաբանական և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը որոշ մանրամասներ ներկայացրեց համագործակցության ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև համագործակցություն ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի հետ, ինչպես նաև բարեփոխումներ բուժքույրական ոլորտում և վարչական անձնակազմի վերապատրաստումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook