Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին նախագահական նստավայր

28.09.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի 25 աշակերտներ այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր:

Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությանը, Նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գործառույթներին:

Կազմակերպված շրջայցի ընթացքում աշակերտներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեցին նախագահական նստավայրի մասին՝ ե՞րբ է կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

Այնուհետև «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին վիկտորինա-մրցույթի, որի ընթացքում լավագույն գիտելիքներ ցուցաբերած 6 աշակերտներ ստացան խրախուսական նվերներ` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook