Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Պարզաբանում-հայտարարություն

Ի պատասխան ս/թ սեպտեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված, այնուհետև այլ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության, թե Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կատարվել են ղեկավար կազմի աշխատակիցների ձերբակալություններ՝ պարզաբանում ենք, որ ս/թ հուլիսի 8-ին ձերբակալվել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի տարածքների վերահսկման խմբի ղեկավար Վանիկ Գինոսյանը: Գործի շրջանակներում կատարվում է հետաքննություն: Այլ ձերբակալվածներ չկան:

Տեղեկացնում ենք նաև, որ նույն նյութի մեջ տեղ գտած տվյալներն այն մասին, թե նախորդ ուսումնական տարում ամփոփիչ ատեստավորումից (պետական ավարտական քննություններից) բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի 400 ուսանողից անբավարար գնահատական է ստացել շուրջ 150-ը, իրականությանը չեն համապատասխանում: Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ 2015-2016 ուսումնական տարում ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական երկրորդ կուրսի ուսանողների ընդհանուր թիվը 422 է, որոնցից ամփոփիչ ատեստավորման (պետական ավարտական քննությունների) արդյունքում նվազագույն շեմը չի հաղթահարել 43 ուսանող:

ԵՊԲՀ լրատվական ծառայություն

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook