Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցն իջեցնում է ՄՌՏ հետազոտության գները

Հարգելի քաղաքացիներ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը, նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու մատչելի և որակյալ բուժօգնություն, հերթական քայլն է կատարում քաղաքացիներին ընդառաջ:

Այսուհետ 1,5Տ հզորությամբ նորագույն մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների գինը սահմանվում է 50 հազար դրամ՝ նախկին 80 հազարի դիմաց, իսկ 0,35Տ հզորությամբ տոմոգրաֆով իրականացվող հետազոտությունների համար քաղաքացիները կվճարեն 35 հազար դրամ՝ նախկին 60 հազարի փոխարեն:

Մանրամասների համար կարող եք զանգահարել (010) 58 02 12, (041) 58 02 12 հեռախոսահամարներով:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook