Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ հանդիպում «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների հետ

2.09.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հանդիպում «Հերացի» ավագ դպրոցի կենսաքիմիայի հոսքի աշակերտների հետ:

Ողջունելով դպրոցականներին՝ բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթեց: Ռեկտորն աշակերտներին ներկայացրեց բժշկական համալսարանը, խոսեց գիտական և կրթական ոլորտներում իրականացվող աշխատանքների մասին: Միքայել Նարիմանյանը կարևորեց 2012թ.-ին դպրոցի կցումը համալսարանին, քանի որ այսպիսով լուծվել է կարևոր մի հարց՝ բժշկական համալսարանն այսուհետ ունի կրթական ակադեմիա, որտեղ պատրաստվում են բուհի համար ուսանողներ: Ռեկտորը նշեց, որ արտասահմանյան շատ հայտնի բուհեր նմանատիպ ակադեմիաներ ունեն, և դա կիրառելի է միջազգային պրակտիկայում: Այնուհետև նա խոսեց ոլորտի խնդիրների մասին, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, կիսվեց մասնագիտական հաջողությունների հասնելու իր պատկերացումներով՝ նրանց խորհուրդ տալով ամբողջ կյանքում ինքնակրթվել և ինքնակատարելագործվել:

Քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը և Ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը ևս շնորհավորեցին՝ աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, խոսեցին լավ մասնագետ դառնալու նախապայմանների մասին և պատասխանեցին նրանց հարցերին:

Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook