Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բարի գալուստ, առաջին կուրսեցիներ

31.08.2016

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ

Դուք ձեր առաջադիմության, կրթական բարձր պատրաստվածության շնորհիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողը լինելու իրավունքն եք վաստակել, ինչը, վստահ եմ, միևնույն ժամանակ և՛ պատվաբեր, և՛ պարտավորեցնող է ձեզ համար, քանի որ ընտրել եք բժշկի՝ ամենամարդասիրական մասնագիտությունը:

Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գրի ու գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և հորդորում, որ այսօրվանից զինվեք տեսական ու գործնական գիտելիքներով, ինչը հնարավորություն կտա վաղը մուտք գործել նոր կյանք՝ որպես կայացած և իր ուժերին վստահ մասնագետ: Միշտ հիշեք, որ կյանքն է տալու ձեր ստացած գիտելիքների գնահատականը, իսկ ձեր հաջողություները կարտացոլվեն մարդկանց ճակատագրերում: Միաժամանակ ցանկանում եմ, որ ուսանողական տարիները դառնան ձեզ համար երիտասարդական անսպառ եռանդի, տարաբնույթ հետաքրքրությունների ու գրավչությունների իրացման ժամանակահատված: Մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, որպեսզի ուսման ընթացքում ձեռք բերեք բոլոր այն անհրաժեշտ ունակությունները, որոնցով հետագայում հնարավորություն կունենաք կատարել հիպոկրատյան երդման պատվիրանները:

Մ.Զ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

ԵՊԲՀ ռեկտոր

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook