Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ՀՀ նախագահը շնորհավորեց ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների՝ 2016թ.-ի շրջանավարտներին

25.07.2016

Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների, այդ թվում նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի՝ 2016թ.-ի շրջանավարտների ավարտական միջոցառումը:

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, ողջունելով հանդիսավոր արարողության մասնակիցներին և շնորհավորելով 2016թ.-ի ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին, նշեց.

«Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է:

Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է»,- ասաց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ հանձնեց սպայական վկայականները և պարգևատրեց անվանական դաշույններով: Արարողությունն ավարտվեց շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook