Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ ուսանողները մասնակցեցին ամառային արտադրողական պրակտիկայի միջազգային ծրագրին Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ-ում

15.07.2016

Ս/թ հունիս-հուլիս ամիսներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի կլինիկական ստորաբաժանումների բազայում հաջողությամբ անցան ամառային պրակտիկա: Ուսանողների հետ աշխատում էին համալսարանական կլինիկաների լավագույն մասնագետներ: ԵՊԲՀ ուսանողների ուշադրությունը ուղղորդվում էր այն խնդիրների վրա, որոնք բարդություններ էին առաջացրել Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ ուսանողների սովորելու ընթացքում:

Երիտասարդները բաժանված էին 5 խմբի, ամեն խմբում` 2 ուսանող, յուրաքանչյուր խմբին կցված էր մեկական դասախոս: Բոլոր ուսանողները ունեին ինքնուրույն անամնեզ հավաքելու, պացիենտներին խորհրդատվություն տրամադրելու, ծրագրով նախատեսված համապատասխան հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:

Մեր ուսանողների առջև բարդ խնդիր էր դրված. այն է՝ ոչ միայն պատշաճ կատարել ծրագրի պրակտիկ և գործնական հատվածները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու նպատակով, այլ նաև հավուր պատշաճի ներկայացնել Հայաստանը և Բժշկական համալսարանը «Միջազգային ընկերության օր» միջոցառման ընթացքում: Հուլիսի 7-ին միջազգային հարաբերությունների բաժնի և ուսանողների ուժերով կազմակերպվեց «Միջազգայաին ընկերության օր» միջոցառումը, որի նպատակն էր տարբեր երկրներից եկած ուսանողական բազմազգ կոլեկտիվի միաձուլումը: Բժշկական համալսարանի ուսանողները մի շատ հետաքրքիր ծրագիր ներկայացրին. ցուցադրվեց 4 շնորհանդես Power point ծրագրով (երկուսը՝ անգլերեն, երկուսը՝ ռուսերեն), այնուհետև հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին երեք ազգային պար ազգային հագուստով և երեք երգ: Ելույթն այնքան հետաքրքիր և արհեստավարժ էր, որ լավագույնը ճանաչվեց:

Ամառային արտադրողական պրակտիկայի ծրագրի ավարտին Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ միջազգային բաժնի փոխանակային ծրագրի ղեկավար Լարիսա Վիխրովան շնորհակալություն հայատնեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին և ծրագրի պատասխանատուներին: «ԵՊԲՀ ուսանողները լավ տպավորություն թողեցին բոլորի վրա. նրանք պատասխանատու են, բարյացակամ և կազմակերպված»,- նշեց նա:

Բուհերի ինտեգրման ծրագրի ԵՊԲՀ ղեկավար Մարինա Օհանյանը ընդգծեց մեր ուսանողների՝ ամառային արտադրողական պրակտիկայի ծրագրի գործնական, կրթական և մշակութային բաղադրիչների հաջող կատարումը Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ-ում:

Արտադրողական պրակտիկայի ընթացքում մեր ուսանողները այցելեցին Բժշկության պատմության թանգարան, որտեղ կարողացան ծանոթանալ Ռուսաստանում բժշկության զարգացման հիմնական ճյուղերին:

Ծրագրի ավարտին բոլոր արտասահմանցի ուսանողները, այդ թվում նաև ԵՊԲՀ սաները, ստացան համապատասախան հավաստագրեր:

Այժմ «պատասխան այցով» Հայաստանի մայրաքաղաք եկած Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ-ի ուսանողները հաջողությամբ իրականացնում են ամառային արտադրողական պրակտիկան ԵՊԲՀ-ի կլինիկական ստորաբաժանումներում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook