Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Էռնստ ֆոն Բերգման կլինիկայի պրոֆեսորները կարդացին մասնագիտական դասախոսություններ ԵՊԲՀ-ում

14.07.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ գիտաժողով` Պոտսդամի (Գերմանիա) Էռնստ ֆոն Բերգման կլինիկայի գլխավոր գործադիր տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Հուբերտուս Վենիշի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ռուդոլֆ Շուլցի, մանկաբուժության բաժանմունքի ղեկավար Թոմաս Էրլերի, ինտենսիվ թերապիայի և առաջին օգնության բաժանմունքի ղեկավար Միխայել Օփերթի, գաստրոէնտերոլոգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Թոմաս Վայնկեի մասնակցությամբ: Անվանի պրոֆեսորները կարդացին մասնագիտական դասախոսություններ բժիշկների համար:

Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց. «Մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել Բժշկական համալսարանում հյուրընկալելու միաժամանակ հինգ հրավիրյալ պրոֆեսորների: Այս միջոցառումը՝ իր դասախոսություններով, վարպետության դասերով, հանդիպումներով և մասնագիտական շփումներով, դուրս է ավանդական գիտաժողովի սահմաններից. այն կարող է օրինակ ծառայել, թե ինչպես պետք է կազմակերպել կլինիկական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր այս համագործակցությունը կլինի շարունակական»,- ասաց ռեկտորը:

Ավարտելով խոսքը՝ Միքայել Նարիմանյանը հյուրերին հանձնեց շնորհակալագրեր և հավաստագրեր: Իսկ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը Էռնստ Ֆոն Բերգման կլինիկային նվիրեց հայ նկարիչ Արարատ Սահակյանի՝ պապիրուսի վրա նկարած Հիպոկրատի երդումը:

Արմեն Մինասյանը, շնորհակալություն հայտնելով գերմանացի գործընկերներին, ասաց. «2009-ից ի վեր մեր համալսարանը և կլինիկաները համագործակցում են Էռնստ Ֆոն Բերգման կլինիկայի հետ: Այս ընթացքում բազմաթիվ մասնագետներ վերապատրաստում են անցել այնտեղ և այժմ հաջողությամբ կիրառում են ձեռք բերած գիտելիքները մեր հիվանդանոցներում»:

Նա նաև նշեց, որ հետագայում նախատեսվում է ունենալ հեռուստաբժշկական խորհրդատվություններ և այսպես կոչված «երկրորդ կարծիքի» հնարավորություն:

Էռնստ Ֆոն Բերգման կլինիկայի գլխավոր գործադիր տնօրեն, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Հուբերտուս Վենիշը շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար և նվերներ հանձնելով Միքայել Նարիմանյանին՝ հույս հայտնեց, որ իրենց հոջորդ հանդիպումը կկայանա Պոտսդամում:

Հիշեցնենք, որ պատվիրակության այցը կշարունակվի ևս երկու օր, որի ընթացքում կիրականացվեն նաև հիվանդների խորհրդատվություններ:







Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook