Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարան

12.07.2016

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի, բուհի պրոռեկտորների, կլինիկաների ղեկավարների և Պոտսդամի (Գերմանիա) ԷռնստՖոն Բերգման կլինիկայի պատվիրակության անդամների հանդիպումով այսօր մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարան, «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներ: Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մասնագիտական դասախոսություններ, հանդիպումներ պրոֆեսորադասախոսական և կլինիկական անձնակազմի հետ, ինչպես նաև կիրականացվեն հիվանդների խորհրդատվություններ:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հյուրերին ներկայացրեց Բժշկական համալսարանի պատմությունն ու գործունեությունը՝ հատկապես նշելով, որ 95 տարի առաջ բուհը հիմնել են հայ բժիշկներ, ովքեր մասնագիտական կրթություն են ստացել Գերմանիայում: «Գերմանական բժշկության ավանդույթները տարիներ շարունակ պահպանվել են մեր բուհում»,- ասաց ռեկտորը:

Բերգման կլինիկայի գլխավոր գործադիր տնօրեն Հուբերտուս Վենիշը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ընդգծեց Էռնստ Ֆոն Բերգման կլինիկայի և Բժշկական համալսարանի վեց տարվա արդյունավետ համագործակցությունը:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2009թ.-ից ի վեր համագործակցում է Բերգման կլինիկայի հետ, որը Հումբոլդի համալսարանական հիվանդանոցներից մեկն է: Համագործակցության շրջանակներում մեր մասնագետները վերապատրաստվել են Բերգման կլինիկայում և իրենց փորձն են ներդրել «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներում:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook