Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ–Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը

12.07.2016

Ս/թ հուլիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ – Հուսո Աստղ-2016» ամենամյա անվանակոչման արարողությունը, որի ընթացքում սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում մրցանակների արժանացան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասրանի մասնագետներ:

  • ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ, թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» նախագահ, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Լազար Եսայանը արժանացել է «Տարվա ստոմատոլոգ» անվանակոչմանը:
  • ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի և Ալցհեյմերի ազգային ասոցիացիայի փոխնախագահ, Եվրոպական նյարդաբանական խորհրդի և Ալցհեյմերի միջազգային համալսարանի խորհրդի անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը արժանացել է «Տարվա նյարդաբան» անվանակոչմանը:
  • ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ ընդհանուր և էնդովասկուլյար նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը արժանացել է «Տարվա բացառիկ վիրահատություն» անվանակոչմանը:
  • ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ ԵՊԲՀ մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ, «Ալֆաստոմ» կլինիկայի հիմնադիր-տնօրեն, բ.գ.դ. Հրանտ Տեր-Պողոսյանը արժանացել է «Տարվա օրթոդոնտ» անվանակոչմանը:
  • ԵՊԲՀ սիմուլիացիոն ուսումնական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ. Սուրեն Հովհաննիսյանը արժանացել է «Բարձրագույն բժշկական կրթության տարվա կազմակերպիչ» անվանակոչմանը:
  • Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, «Տղամարդու առողջություն» ՀԿ-ի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր ուրոլոգ, ԵՊԲՀ ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Արեն Բաբլումյանը արժանացել է «Տարվա ուրոլոգ» անվանակոչմանը:
  • «Նաիրի» բժշկական կենտրոնի 2-րդ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի դոցենտ Սամվել Զաքարյանը արժանացել է «Տարվա վիրաբույժ» անվանակոչմանը:
  • ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը արժանացել է հատուկ մրցանակի «Բժիշկ-վետերան» անվանակարգում:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook