Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի 2015-2016 թթ.-ի եզրափակիչ կոնֆերանս

17.05.2016

Ս/թ մայիսի 17-ին տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի կողմից կազմակերպված և ուսանողական խորհրդարանի հետ համատեղ անցկացված արդեն ավանդական ուսանողական գիտական կոնֆերանսը: Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին ամբիոնի կողմից ուսանողների հետ կատարված աշխատանքները: Իսկ աշխատանքն ամբիոնում այս տարի սովորականից շատ էր. իրականացվեցին բոլոր նպատակները, որոնք դրվել էին հենց սկզբից: Առաջին անգամ այդ գործընթացում իր ակտիվ դերակատարությունը ունեցավ ամբիոնի ուսանողական գիտական խմբակի նախաձեռնությամբ ստեղծված «Ք.Հ. Պետրոսյանի անվան սկսնակ վիրաբուժների միությունը»:

Առաջին զեկուցումը նվիրված էր ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Ք.Հ. Պետրոսյանի գործունեությանը: Նրանում հիմնավորվեց վերջինիս դերը ամբիոնի կայացման և զարգացման գործընթացներում: Երկրորդ զեկուցումը նվիրված էր ամբիոնում իրականացված գործնական հմտությունների դասավանդմանը: Նրանում ամփոփ ձևով ներկայացվեցին ամբիոնի վարիչ Ս.Լ. Օրդույանի և դասախոսներ Գ.Ֆ. Ավետիսյանի, Ն.Հ. Թորոսյանի, Ա.Վ. Ռոլիչի ղեկավարությամբ ամբիոնի ուսումնափորձարարական վիրասրահում կատարված վիրահատությունները փորձարարական կենդանիների և մուլյաժների վրա (մուլյաժների մի մասը պատրաստված էին դասախոսների և ուսանողների կողմից):

Հաջորդ 16 զեկուցումները նվիրված էին օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի տարբեր բաժիններին: Գիտական ռեֆերատիվ զեկուցումներն ամփոփեցին ամբիոնում կատարված հսկայածավալ աշխատանքը, որը միտված էր սովորեցնելու ուսանողներին պատրաստել և ներկայացնել իրենց իսկ կողմից ընտրված զեկուցումը՝ օգտագործելով մասնագիտական գրականության տվյալները, հավաքագրելով մասնագետներից ստացված տեղեկությունը, կլինիկական դեպքերը, հիվանդության պատմության և տվյալ թեմայի շուրջ կատարված վիրահատության արդյունքում ձեռքբերած կայուն գիտելիքները: Տարվա ընթացքում ներկայացվել և քննարկվել են 60-ից ավելի զեկուցումներ, որոնցից կոնֆերանսին ընդգրկվել են լավագուն 16-ը:

Կոնֆերանսի բացմանը ներկա էին ռեկտոր Մ.Զ. Նարիմանյանը, գիտության գծով պրոռեկտոր Կ.Բ. Ենկոյանը: Ժյուրին նախագահում էր Մ.Մ. Միրիջանյանը, ժյուրիի անդամների շարքում էին Ա.Բ. Սահակյանը, Ի.Է. Մալխասյանը, Տ.Լ. Սուլթանյանը:

Կոնֆերանսին ներկայացվող զեկույցների թեմաները բազմաբովանդակ էին` սկսած բուն դասական վիրաբուժությունից մինչև ժամանակակից նեղ մասնագիտացված նորագույն վիրաբուժական տեխնոլոգիաներ: Կոնֆերանսին մասնակցում էին ռազմաբժշկական և ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ ու 3-րդ կուրսերի հայալեզու և արտասահմանցի ուսանողները:

Հաղթողներ ճանաչվեցին Դիվետիյա Խանդուջան՝ «Օսգուդ-Շլատերի հիվանդություն» թեմայով (1-ին տեղ), Մելանյա Տելեմաքյանը՝ «Գլխի տրանսպալնտացիա» թեմայով (1-ին տեղ), Արևհատ Նալբանդյանը «Որովայնային աորտայի անևրիզմաներ» (2-րդ տեղ), Ամալյա Մանուսաջյան «Հարականջային թքագեղձի վիրահատություններ» թեմայով (3-րդ տեղ):

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook