Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական համալսարանի և Վորլդ Վիժնի համագործակությունը շարունակվում է

24.06.2016

Օրերս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանություն և օրթոպեդիայի ամբիոնի դասախոսները և կլինիկական օրդինատորները Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ Գյումրի քաղաքի Կարմիր Խաչի պոլիկլինիկայի և Ամասիայի տարածաշրջանի առաջնային օղակի բժիշկների հետ համատեղ իրականացրեցին մինչև երեք տարեկան երեխաների օրթոպեդիկ սկրինինգներ: Ծրագրի նպատակն է հայտնաբերել երեխաների մոտ առկա շեղումներըև օգնել մարզային բժշիկներին բարելավելու իրենց գործնական հմտությունները:

Հիշեցնենք, որ այս ծրագրի նախնական փուլում՝մարտ-ապրիլ ամիսներին իրականացվեցին նաև վաղ տարիքում առավել հաճախ հանդիպող ոսկրամկանային համակարգի ախտահարման վերաբերյալ դասընթացներ Հայաստանի 6 մարզերի (Սյունիք, Արագածոտն, Տավուշ, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք)առաջնային օղակի բժիշկների համար: Դասընթացները վարում էին ԵՊԲՀ վնասվածքաբանություն և օրթոպեդիայի ամբիոնի դասախոսները:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Վորլդ Վիժն Հայաստանի համագործակությունը կլինի շարունակական. ակնկալվում է առաջիկա ամիսների ընթացքում սկրինինգներ իրականացնել ևս չորս մարզերում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook