Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ քոլեջը տվեց իր հերթական շրջանավարտները

20.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ ԵՊԲՀ քոլեջի ուսանողների ավարտական միջոցառումը:

Հանդիսավոր արարողությանը շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Կարեն Դիլբարյանը. «Այսօր բոլորիս համար հիշարժան օր է. 25 ուսանող ավարտում է ԵՊԲՀ քոլեջը որպես մասնագետ-ատամնատեխնիկ՝ ստանալով պետական նմուշի դիպլոմ: Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ: Ձեզանից շատերը կաշխատեն որպես ատամնատեխնիկներ, մի մասն էլ կշարունակի ուսումը բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում. համոզված եմ, որ քոլեջում ստացած գիտելիքները երկու դեպքում էլ ձեզ պետք կգան: Շնորհավորում եմ նաև բուհի ղեկավարությանը և բոլոր այն դասախոսներին ու աշխատակիցներին, ովքեր աջակցել են մեր աշխատանքներին և հայտնում բոլորին շնորհակալություն»:

Իր շնորհավորական խոսքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Սիրելի շրջանավարտներ, ուզում եմ շնորհավորել ձեզ և ձեր ծնողներին, այն մարդկանց, ովքեր ուղղորդել և աջակցել են ձեզ՝ այս կարևոր մասնագիտության ընտրության հարցում: Ձեզանից շատերը կաշխատեն որպես ատամնատեխնիկներ, մի մասն էլ հնարավորություն կունենա մեր բուհում ստանալ շարունակական կրթություն: Միշտ հիշեք ամենակարևորը՝ անընդհատ աշխատեք ձեր արհեստի, ձեր արվեստի, ձեր գիտելիքների վրա. սա ձեր զարգացման, ձեր կատարելագործման միակ ուղին է: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում նորանոր հաջողություններ»:

Շրջանավարտներին շնորհավորեց նաև քոլեջի համահիմնադիր Վահագն Կիրակոսյանը. «Վերջին տասը տարվա ընթացքում սա ինձ համար ամենամեծ ուրախությունն է՝ տեսնել քոլեջի շրջանավարտներին: Մեծ ծրագրեր կարելի է ունենալ, պլաններ կազմել, սակայն այդ ամենն իրականացնելու համար պետք է աջակցություն: Իսկ այդ աջակցությունը ես այսօր տեսնում եմ բուհի ղեկավարության կողմից, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ու հույս ունենալ, որ այդ աջակցությունը կլինի շարունակական՝ քոլեջի լավագույն ավանդույթները պահպանելու, շարունակելու և նորարարություններ մտցնելու կարևոր գործում: Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ»:

Օրվա հերոսներին շնորհավորեցին նաև քոլեջի նախկին տնօրեն Հովհաննես Գասպարյանը, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Պետրոսյանը, բուհի դասախոսները և քոլեջի նախկին շրջանավարտները:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook