Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում պարգևատրեցին հայտնի Վեմյան ընտանիքի բժիշկներին

6.07.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պարգևատրեցին ականավոր Վեմյան ընտանիքի բժիշկներին: Հայտնի սրտաբան Նազելի Վեմյանը սրտաբանության ոլորտում վաստակաշատ գործունեության համար պարգևատրվեց բուհի հուշամեդալով, իսկ նրա եղբայրը՝ հռչակավոր կրծքային վիրաբույժ Անուշավան Վեմյանը կրծքային վիրաբուժության ոլորտում բազմամյա կլինիկական վաստակի և ծննդյան 80-ամյակի առթիվ հետմահու պարգևատրվեց համալսարանի ոսկե հուշամեդալով:

Խոսելով ականավոր վիրաբույժի մասին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը պատմեց իրենց համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ վերջինս այն եզակի մասնագետներից էր, ում համայցերին սպասում էին անհամբերությամբ. «Անուշավան Վեմյանի աշակերտը լինելով՝ հնարավորություն եմ ունեցել նրանից ստանալու վարպետաց դասեր ոչ պաշտոնական պայմաններում և նրանից սովորելու ոչ միայն այն, թե ինչպես պետք է բուժել, այլև ինչպես շփվել պացիենտի ու նրա հարազատների հետ: Նա այն եզակի մասնագետներից էր, որ ստեղծեց իր դպրոցը, որն այսօր ունի իր շարունակողները»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը: «Իմ և տարեկիցներիս համար երջանկություն եղավ կրելու Վեմյանի աշակերտը լինելու մեծ պատիվը և շարունակելու նրա գործը: Այսօր կարող եմ փաստել, որ մենք հասանք նրան, ինչին ինքը ձգտում էր, բայց չհասցրեց հասնել: Մենք ի կատար ածեցինք նրա բոլոր պլաններն ու ծրագրերը և հպարտությամբ շարունակում ենք նրա գործը»:

Շնորհակալություն հայտնելով գնահատականի համար՝ Նազելի Վեմյանը պատմեց իր գերդաստանի պատմությունը, եղբոր անցած ուղու մասին և ամփոփեց խոսքը՝ Անուշավան Վեմյանի մասին ասելով հետևյալը. «Նա ոչ միայն լավ բժիշկ էր, այլև լավ մարդ»:

Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:



Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook