Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի մատակարարման մրցույթ

7.06.2016

«Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ կնքված համաձայնագրերի ներքո, և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջև 2015թ դեկտեմբերի 24-ին կնքված 2/15-CIF պայմանագրի շրջանակներում նախատեսվում է ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի ձեռքբերում։

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի համար ստոմատոլոգիական վարժասարքեր և ծախսանյութեր մատակարարելու համար:

Մանրամաների համար`

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook