Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԱՄՆ Յուտայի համալսարանի և ԵՊԲՀ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

15.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշակական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը հանդիպեց «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրին մասնակցող Յուտայի համալսարանի հանրային առողջության դեպարտամենտի և Բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանողների հետ: Այս ուսանողները «Հայաստան. գլոբալ առողջություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն են ստացել բնակչության շրջանում անցկացնել իրազեկվածության բարձրացման աշխատանքներ այնպիսի քրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, կրծքի քաղցկեղը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները և այլն: Ծրագրում ընդգրկված ուսանողները Երևանի և հանրապետության տարբեր մարզերի բուժհաստատություններում իրականացնում են սքրինինգային թեսթեր. ստուգում են պացիենտների խոլեստիրինի, արյան շաքարի մակարդակը, չափում արյան զարկերակային ճնշումը, որոշում են մարմնի զանգվածի և այլ ցուցանիշները:

Հանդիպման ավարտին ԱՄՆ Յուտայի համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշակական համալսարանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, ինչը կնպաստի երկու համալսարանների միջև առողջապահության ոլորտում կապերի ամրապնդմանը և հետագա զարգացմանը: Նշենք, որ այս բուհերը արդեն իսկ համագործակցում են հանրային առողջապահության ոլորտում և հասել են մեծ հաջողությունների:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook