Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մանուկների տոնն է 1-ը հունիսի...

01.06.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում տիրում էր հաճելի խառնաշփոթ. նշվում էր Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրների աշխատակիցների ջանքերով գեղեցիկ, հետաքրքիր և ուրախ միջոցառումներ էին կազմակերպվել: Միջոցառումները սկսվեցին կավճանկարչությամբ, որից հետո հիվանդանոցներում բուժվող փոքրիկներին հյուր եկան ծաղրածուները: Երեխաները խաղեր խաղացին նրանց հետ, բանաստեղծություններ արտասանեցին, երգեցին, պարեցին:

Վերջում մանուկներին բաժանվեցին փոքրիկ նվերներ, որից հետո ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աչքի կլինկայում արտ-թերապիայի մեթոդով բուժվող փոքրիկների նկարած նկարները:

Միջոցառումներն անցան ջերմ և ուրախ մթնոլորտում:














Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook