Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուրախ-տխուր ղողանջներ...

27.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների Վերջին զանգը:

Սիրելի աշակերտներին Վերջին զանգի առիթով շնորհավորեց «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը. «Վերջին զանգը մեծ խորհուրդ ունի. այսօր դուք լքում եք դպրոցը, աշակերտական նստարանը և մուտք եք գործում նոր կյանք: Վստահ եմ, որ մեր դպրոցի շրջանավարտներն ունեն այն արժեքային համակարգը, որն անհրաժեշտ է մեր երկիրը շենացնելու, հզոր Հայաստան կառուցելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»: Այնուհետև նա ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչանի շնորհավորական ուղերձը՝ աշակերտներին փոխանցելով նրա բարեմաղթանքները:

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների Վերջին զանգը:

Շնորհավորելով շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ընդգծեց, որ այսօրվա մեր երիտասարդությունն օժտված է այնպիսի հատկանիշներով, որոնք մեզ հնարավորություն տվեցին դիմակայել ապրիլյան քառօրյա պատերազմին, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ օրերին զոհված հերոսների հիշատակը: «Սիրելի շրջանավարտներ, դուք այսօր մեծ կյանքի շեմին եք, և այդ կյանքն իմաստավորելու համար ձեզանից ոմանք ընտրել են մեր՝ բժշկի մասնագիտությունը, ինչի համար շատ ուրախ եմ: Շնորհավորում եմ բոլորիդ այս լուսավոր օրվա կապակցությամբ և մաղթում ձեզ հաջողություններ», - ասաց ռեկտորը:

Շնորհավորանքներից հետո երաժշտական և պարային համարներով հանդես եկան շրջանավարտները. ելույթների մեծ մասը նվիրված էր կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի և ապրիլյան պատերազմի օրերին նահատակված մյուս հերոս տղաների հիշատակին:

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների Վերջին զանգը:

Դահլիճում պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էին նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները և տատիկը, ով ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի է: Իսկ «Ազատամարտիկ» հասարակական կազմակերպության կողմից Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվեց «Ազատամարտիկ» մեդալով:

Միջոցառումն անցավ անչափ հուզիչ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook