Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ճանաչում են բժշկականը

24.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էին այցելել ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերի մի շարք ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներ: Ճանաչողական այցը նախաձեռնել էին ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF):

Աշակերտները եղան համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի սիմուլյացիոն կենտրոնում, որտեղ նրանց ցույց տվեցին մուլյաժներ և սիմուլյատորներ, նկարագրեցին, թե ինչպես են ուսանողները դրանց վրա ձեռք բերում գործնական հմտություններ:

Այնուհետև աշակերտները ԵՊԲՀ եղան բուհի պատմության և անատոմիայի թանգարաններում, որտեղ նրանց ներկայացրին բուհի ստեղծման պատմությունը, գործունեությունը, ծանոթացրին լավագույն ավանդույթներին:

Հանդիպման վերջում ուսանողական խորհրդարանի ներկայացուցիչները աշակերտներին տեսաշարի միջոցով ներկայացրեցին ԵՊԲՀ ուսանողական կյանքը, բուհի կառուցվածքը, պատասխանեցին ուսումնական գործընթացին և դասապրոցեսին վերաբերվող նրանց հարցերին:

Տեղեկացնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) մասնագիտական կողմնորոշման ծրագիրը միջինից ավագ դպրոցների աշակերտներին իրազեկում է ապագա համալսարանի և մասնագիտության համար անհրաժեշտ քայլերի և նյութերի մասին՝ նպաստելով մասնագիտության գիտակցված ընտրության կատարմանը: Աջակցություն է տրամադրվում նաև սեփական ուժերի գնահատման ու որակների բացահայտման գործընթացում:













Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook