Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորը հանդիպեց ապագա բժշկականցիների հետ

25.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի մոտ կայացավ հանդիպում «Հերացի» ավագ դպրոցի այն աշակերտների հետ, ովքեր արդեն կողմնորոշվել էին իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում և դիմել էին մեր բուհ ընդունվելու համար:

Աշակերտները հանդիպման ընթացքում խոսեցին ապագայի հետ կապված իրենց պատկերացումների մասին, պատմեցին, թե ինչ մասնագետ են ուզում դառնալ, ինչն է իրենց գրավում տվյալ մասնագիտության մեջ, ինչից են ոգեշնչվել. նրանցից շատերը բժիշկների ընտանիքից էին:

Ռեկտորը խոսեց բժշկի անչափ կարևոր մասնագիտության մասին՝ ներկայացնելով դրա գրավչությունը, հետաքրքրությունը՝ չմոռանալով նշել բժիշկ դառնալու ճանապարհին և աշխատելու ընթացքում հանդիպող դժվարությունների մասին:

Միքայել Նարիմանյանը հաջողություն մաղթեց աշակերտներին ընդունելության գալիք քննությունների և հետագա ուսման ընթացքում՝ հույս հայտնելով, որ տարիներ հետո նրանց որպես գործընկերներ տեսնելու հաճույքը կունենա:

Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook