Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Արդեմ Պատապուտյանի «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» վերնագրով դասախոսությունը ԵՊԲՀ-ում

23.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Սկրիպսի հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր և Հովարդ Հյուգս բժշկական ինստիտուտի հետազոտող Արդեմ Պատապուտյանի «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» վերնագիրը կրող դասախոսությունը: Այն Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից կազմակերպվող հայագզի գիտնականների դասախոսությունների շարքի թվով հինգերորդ հանդիպումն է:

Շոշափելիքի ընկալումը նեյրոկենսաբանության հիմնարար հարցերից մեկն է: Ինչպե՞ս ենք մենք զգում մեխանիկական և ջերմային ճնշումը: Երկար ժամանակ կենսաբանները չունեին այս հարցի պատասխանը: Արդեմ Պատապուտյանը ուսումնասիրում է մեխանիկական ընկալման մոլեկուլային մեխանիզմները: Նա բացահայտել է իոնային անցուղիների մի նոր ընտանիք` Piezo անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից:

Դասախոսության ընթացքում հայազգի գիտնականը ներկայացրեց շոշափելիքի ընկալման մեխանիզմները, այդ ոլորտում իր կատարած աշխատանքները, այնուհետև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Արդյունքում դասախոսությունը վերափոխվեց կլոր սեղանի շուրջ բուռն քննարկմների: Հանդիպման ավարտին Արդեմ Պատապուտյանը իր հիացմունքը հայտնեց ուսանողների՝ թեմայի շուրջ ունեցած խորը գիտելիքների և տրված հետաքրքիր հարցերի վերաբերյալ:




Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook