Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային համաժողով ԵՊԲՀ-ում

27.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային երկօրյա համաժողովի բացումը:

Համաժողովը նախատեսված է ճառագայթաբանների, սրտաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, նյարդաբանների, վնասվածքաբանների, ռևմատոլոգների համար:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ողջունում եմ բոլորիդ այս կարևոր համաժողովին: Այսօր հիվանդությունների վարման գործում մեծ տեղ է զբաղեցնում բժշկական իմիջինգը: Մասնագետի համար կարևոր է տեսնել հիվանդությունը՝ հետագայում ճիշտ վարելու համար, իսկ այդ հնարավորությունը մեզ ընձեռում են ախտորոշիչ նորագույն սարքավորումները»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. «Գիտատեխնիկական ոլորտն այսօր մեծ առաջընթաց է ապրում, և դրա հետ համընթաց քայլելու համար կարևոր և ողջունելի են նման հանդիպումները: Դրանք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին իրականացնել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր հմտություններ, կատարելագործվել: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես արտասահմանից ժամանած մեր հյուրերին, ովքեր ժամանակ են գտել և այսօր մասնակցում են մեր միջոցառմանը: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք երկօրյա այս համաժողովի ընթացքում»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև American Austrian Foundation-ի հայաստանյան ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:

Նշենք, որ «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» համաժողովը միտված է ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ոլորտի նվաճումներն առավելագույնս հասու դարձնելու համաժողովի մասնակիցներին, կիրառելու դրանք սիմուլյացիոն և կրթական նպատակներով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook