Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ուրվագծվեցին Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի հետ համագործակցության հեռանկարները

13.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հանդիպում հայ ստոմատոլոգների և Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական քոլեջի (NYUCD) պատվիրակության միջև:

Հանդիպման ընթացքում քոլեջի փոխդեկան Սյուարթ Հիրշը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանին ներկայացրեց Հայաստանի մարզերի երեխաների շրջանում նախատեսվող ծրագրի մանրամասները: Նա տեղեկացրեց, որ քոլեջի մասնագետները, ընդգրկված լինելով տարբեր ծրագրերում, արդեն 20 տարի է, ինչ աշխարհի տարբեր վայրերում ծրագրեր են իրականացնում` ատամնաբուժական, կրթական ու հետազոտական ծառայություններ տրամադրելով անապահով բնակչությանը: Փոխդեկանն ասաց, որ իրենք համագործակցում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ և այժմ հնարավորություններ են փնտրում համանման ծրագիր իրականացնել նաև Հայաստանի գյուղական համայնքներում: Տեղում կարիքները գնահատելու նպատակով նրանց թիմը եղել է Լոռու և Արմավիրի մարզերի 5 դպրոցում և հետազոտության արդյունքում եկել եզրակացության, որ ծառայությունների կարիքը բավականին բարձր է: Սյուարթ Հիրշը նշեց, որ իրենց կողմից առաջարկվող ծրագրի շրջանակներում երեխաների շրջանում ժամանակակից միջոցներով կաթնատամների կարիեսը կանգնեցնելու նպատակով Հայաստան կժամանի ստոմատոլոգների, դասախոսների և շրջանավարտների մեծ թիմ` իրենց հետ բերելով անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր, ինչպես նաև կանցկացվեն տեղի մասնագետների վերապատրաստման թրեյնինգներ: «Մեր երկար տարիների փորձը ցույց է տվել, որ դա ամենարդյունավետ կանխագելիչ միջոցն է: Եվ դպրոցն ամենալավ հարթակն է, որտեղ կարելի է այն իրականացնել», - փաստեց ամերիկացի մասնագետը:

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը կարևորեց ինչպես ցանկացած կանխարգելիչ ծրագրի իրականացման հնարավորությունը մեր երկրում և նշեց, որ մեր մասնագետների կողմից նմանատիպ ծրագրեր ևս իրկանացվում են, և այս համագործակցությունը կլինի տեղին:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը հայկական կողմի հետ քննարկման ընթացքում ներկայացրեց իրենց գործունեության 12 տարիների փորձը՝ նշելով, որ իրականացվող ծրագրերն ուղղված են երեխաների կյանքի որակի բարելավմանը: Նա ընդգծեց հատկապես գյուղաբնակ երեխաների շրջանում ատամների կարիեսի դեմ պայքարը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը որոշեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումից հետո անցնել համագործակցության՝ առաջարկվող ծրագրի իրականացման բուն գործընթացին:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook