Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բուժքույրերի օրվան նվիրված պարգևատրումներ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

12.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր բուհի ղեկավարությունը, համալսարանական կլինիկաների և բաժանմունքների ղեկավարներ, բուժքույրեր:

Միջոցառումը բացեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ավագ բուժքույր Անահիտ Օհանյանը, ով շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ այս տագնապալի օրերին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու պատրաստակամության համար, ինչից հետո տեսաշարի միջոցով ներկայացրեց բուժքույրական գործի պատմությունը մինչև մեր օրերը և նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրվում է Մայիսյան եռատոնին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. «Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ այս միջոցառումը նվիրվում է մեր մայիսյան հաղթանակներին և բոլոր նրանց, ովքեր դիքերում ամուր կանգնած հսկում են մեր անդորրը. Այդ մարդկանց թվում են նաև մեր բուժքույրերը, քանի որ նրանք էլ իրենց զինվորների թիկունքում՝ այստեղ են պահում դիրքեր: Շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալ եմ անձնվեր աշխատանքի համար»:

Մասնագիտական տոնի առթիվ բուժքույրերին շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: «Ձեր մասնագիտության համար ընտրված է շատ տեղին և ճիշտ բառ՝ «գթության քույր», քանի որ բուժքույրն իրոք օժտված է քրոջը, կնոջը բնորոշ հատկություններով. դրան ավելանում է նաև այն, որ դուք մեզ հետ հավասար ձեր ուսերին կրում եք մեր կարևոր, բայց դժվար գործի ծանրությունը: Ձեր նվիրված աշխատանքի համար շնորահակալություն, և շնորհավորում եմ ձեզ»:

Այնուհետև բուժքույրական գործում ցուցաբերած գթասիրտ և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրերով պարգևատրվեցին համալսարանական «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում աշխատող այն բուժքույրերը, ում որդիներն ու ամուսիններն այս օրերին կանգնած են առաջնագծում.

  1. Ասրյան Նարինե` մայրապետ,
  2. Գրիգորյան Բելլա` բուժքույր,
  3. Թադևոսյան Աստղիկ` ավագ բուժքույր,
  4. Հարությունյան Նունե` մայրապետ,
  5. Մաթևոսյան Մարիա` մայրապետ,
  6. Սարգսյան Անահիտ` բուժքույր,
  7. Մանուկյան Նելլի` տեղեկատու,
  8. Ջուլֆայան Նաիրա` դպրոցի,
  9. Մանուկյան Սուսաննա` մայրապետ,
  10. Օհանյան Անահիտ՝ գլխավոր բուժքույր,
  11. Ներսիսյան Ռիտա՝ բուժքույր,
  12. Հովհաննիսյան Սիրանույշ՝ մայրապետ,
  13. Եղիազարյան Ծովիկ՝ մայրապետ,
  14. Հայրապետյան Վիկտորյա՝ հիվանդանոցի տեղեկատու,
  15. Առաքելյան Թամարա՝ ռենտգեն-տեխնիկ,
  16. Օվսյան Նաիրա՝ ռենտգեն-տեխնիկ,
  17. Խոջաբաշյան Հայկուհի՝ բուժքույր,
  18. Հովսեփյան Ստելլա՝ բուժքույր,
  19. Միրոյան Մարինե՝ մայրապետ,
  20. Սարգսյան Սուսաննա՝ բուժքույր,
  21. Արշակյան Գոհար՝ բուժքույր,
  22. Ավագյան Անահիտ՝ մայրապետ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook