Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի 5-րդ հոբելյանական գիտական կոնֆերանսը

5.05.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի 5-րդ հոբելյանական գիտական կոնֆերանսը, որին զեկույցներով հանդես եկավ ամբիոնի ուսանողական գիտական ընկերության տասը ուսանող:

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը: «Ողջունում եմ բոլոր ներկաներին և ուզում եմ նշել, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը կարևորում եմ նրանով, որ դրանք դառնում են շարժիչ ուժ ուսանողների համար: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և որ ունենաք մասնագիտական նախանձ ձեր ընկերների հանդեպ, ինչը գիտության առաջընթացի խթաններից մեկն է», - ասաց Լազար Եսայանը:

Զեկույցներից հետո անցկացվեց փակ քվեարկություն, ինչի արդյունքում ընտրվեցին երեք լավագույն աշխատանքներ, որոնք տեղ կգտնեն մի շարք գիտական ամսագրերում:

Տեղեկացնենք, որ հոբելյանական գիտաժողովի կապակցությամբ տրվեցին նաև լրացուցիչ մրցանակներ՝ «Լավագույն տեսաշար», «Գործնական նշանակություն», «Անհերքելի աշխատասիրություն», «Էքստրեմալը ստոմատոլոգիայում», «Անհետաձգելի իրավիճակները ստոմատոլոգիայում» և այլ անվանակարգերում:





Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook