Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Վերապատրաստման դասընթացներ ԵՊԲՀ քոլեջի աշխատակիցների համար

4.05.2016

Ս/թ մայիսի 2-4-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում բուհի քոլեջի աշխատակիցների համար անցկացվեցին «Կարողություններին միտված ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացում» թեմայով վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացները վարեց ՄԿՈՒԶԱԿ-ի «Սոցիալական գործընկերության և միջազգային համագործակցության» բաժնի մասնագետ Ռոբերտ Իսրայելյանը: Դասավանդման թեմաներն էին՝

  • «Պետական կրթական չափորոշիչների ներդրման և իրագործման ձեռք բերված արդյունքների վերլուծություն և գնահատում»,
  • «Մոդուլային ուսումնական ծրագրի կազմում, ուսումնառության գործընթացի պլանավորում»,
  • «Ուսանողի ակտիվ ուսումնառության ապահովումը»,
  • «Կարողությունների գնահատման մոտեցումների կատարելագործումը»,
  • «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմախնդիրների հնարավոր դրսևորումները և դրանց կանխարգելման քայլերը: Այս բնագավառում ՄԿՈՒ հաստատությունների անելիքները»:

Դասընթացներն ամփոփվեցին հարցուպատասխանով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook