Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Նրանք, ումից մենք սովորում ենք, իրավացիորեն կարող են կոչվել ուսուցիչներ, սակայն ոչ բոլորը, ովքեր փորձում են մեզ սովորեցնել, կարող են կոչվել ուսուցիչներ». ԵՊԲՀ-ում պարգևատրեցին ոսկե հուշամեդալով

2.05.2016

Ս/թ ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում պարգևատրում էր. ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով վաստակաշատ պրոֆեսորին՝ ուսումնական գործընթացում ցուցաբերած նշանակալի ավանդի, անբասիր աշխատանքի, մանկավարժական գործունեության 50 և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանին պարգևատրեց ԵՊԲՀ ոսկե հուշամեդալով:

Շնորհակալություն հայտնելով մեծ պատվի և գնահատանքի համար՝ Լիդա Սահակյանը նշեց, որ այս պարգևն ավելի քան պարտավորեցնող է և այսուհետ էլ շարունակելու է աշխատել գիտության առաջընթացին և բուհի զարգացմանը նպաստելու համար:

Պարգևատրումից հետո սիրելի դասախոսին և վաստակաշատ պրոֆեսորին իր և ընկերների անունից շնորհակալություն հայտնեց 2015թ.-ի քիմիայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Կոստանյանը. «Ձեր մայրական սերը, հոգատարությունն ու իսկական ուսուցչին բնորոշ հատկանիշներն էլ ավելի խորացրեցին իմ սերը դեպի նորանոր գիտելիքներ: Մաղթում եմ Ձեզ այնպիսի առողջություն, որ Ձեր սաներին հասցնեք նորանոր բարձունքների, ինչպես նաև իմ դեպքում՝ օլիմպիական մեդալների: Կցանկանայի խոսքս ավարտել աշխարհահռչակ գերմանացի բանաստեղծ, փիլիսոփա Վոլֆգանգ Գյոթեի խոսքերով. «Նրանք, ումից մենք սովորում ենք, իրավացիորեն կարող են կոչվել ուսուցիչներ, սակայն ոչ բոլորը, ովքեր փորձում են մեզ սովորեցնել, կարող են կոչվել ուսուցիչներ»: Մեկ անգամ ևս շնորհակալություն»:

Այնուհետև նիստը շարունակվեց հաստատված օրակարգով:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook