Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հայրենասիրական դաստիարակությունը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում

2.05.2016

Ս/թ ապրիլի 29-ին Մայիսյան եռատոնին ընդառաջ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարան, որտեղ ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի հերոսների անցած ուղուն, այն պատանիների սխրանքներին, որոնք մեր օրերում, արժևորելով «Մահ իմացեալ անմահութիւն» պատգամի խորհուրդը, չվարանեցին իրենց արյունը խառնել մայր հողին՝ սեփական կյանքը դարձնելով անմահության օրինակ:

Աշակերտների հայրենասիրական դաստիարակությունը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում միշտ ուշադրություն կենտրոնում է: Այդ նպատակով պարբերաբար կազմակերպվում են տարբեր տեսակի միջոցառումներ՝ սեմինարներ, հանդիպումներ, հայրենասիրական զրույցներ, այցեր դեպի Եռաբլուր, աջակցություն սահմանամերձ գյուղի աշակերտներին, ռազմահայրենասիրական երգերի ու պարերի ուսուցում և այլն:

Հայրենասիրական դաստիարակությանը նպաստող նախաձեռնությունների շարքում նշենք նաև ս/թ ապրիլի 22-ին կազմակերպված «Նրանք ընկան, որ մենք ապրենք» խորագրով միջոցառումը, որից հետո մանկավարժական անձնակազմն ու աշակերտները միասնական երթ իրականացրեցին դեպի Եռաբլուր հուշահամալիր` իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին, որոնց թվում էր ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գևորգյանի թոռնիկը` Ռոբերտ Աբաջյանը, ով ևս անմահանալով դարձավ ապրիլյան պատերազմի հերոսներից մեկը:

Սահմանում կանգնած զինվորին աջակից լինելու գաղափարով տոգորված՝ աշակերտական խորհուրդը նաև կազմակերպեց դրամահավաք, որը փոխանցվեց երկու վիրավոր զինծառայողի ընտանիքներին, ինչպես նաև աշակերտների կողմից հավաքած սննդի փաթեթները:

Տեղեկացնենք, որ դպրոցի տնօրինությունը ռազմահայրենասիրական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Եվ սա ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի առաջին նման նախաձեռնությունը չէ. 2015թ.-ի սեպտեմբերին դպրոցում բացվել է Դուշման Վարդանի անվան դասասենյակ, որտեղ պարբերաբար Դուշման Վարդանի մայրիկի և այլ զոհված զինծառայողների ծնողների հետ կազմակերպվում են հայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումներ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook