Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Բժշկական հետազոտությունների մեկնաբանություն ԱՄՆ-ի առաջատար համալսարանական հիվանդանոցից

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրների կլինիկաները շարունակում են համագործակցել աշխարհի առաջատար համալսարանական հիվանդանոցների և կլինիկաների հետ: Այս տարվա հունվարին շնորհիվ ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար Լևոն Նազարյանի ԵՊԲՀ-ի և ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոն համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Շնորհիվ այդ պայմանագրի՝ բացառիկ հնարավորություն է ընձեռվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի հետազոտությունների եզրակացությունների վերաբերյալ ստանալ լրացուցիչ կարծիք ԱՄՆ-ի հայտնի Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի մասնագետների կողմից:

Այսպիսով, առաջին անգամ Հայաստանում հնարավոր է բարդ դեպքերը մեկնաբանելիս ունենալ կարծիք ԱՄՆ-ի հեղինակավոր ռադիոլոգիական հաստատությունից անմիջապես Երևանում` համալսարանական «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնում, այլ ոչ թե մեկնել արտասահման:

Հիշեցնենք, որ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնը 2015թ.-ի սեպտեմբերին համալրվել է General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով, որը հնարավորություն է ընձեռում կատարել նոր հետազոտություններ, այդ թվում՝ նաև առաջին անգամ Հայաստանում սրտի և գլխուղեղի պերֆուզիայի, նյարդային ուղիների, ոսկրահոդային համակարգի, որակյալ մագնիսառեզոնանասային հետազոտություններ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook