Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մոնիտորինգ այց ԵՄ Տեմպուս Վերիտաս ծրագրի շրջանակներում

5.04.2016

Ս/թ ապրիլի 4-ին Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովային և գրասենյակի ներկայացուցիչ Էդիթ Սողոմոնյանին՝ ԵՄ Տեմպուս Վերիտաս ծրագրի մոնիտորինգի անցկացման նպատակով: .

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ Տեմպուս Վերիտաս ծրագրի (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ենթախումբը՝ ի դեմս ԵՊԲՀ Գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանի, նույն վարչության գլխավոր մասնագետ Նազինե Խալաֆյանի, ինչպես նաև Գիտական կադրերի պլանավորման և պատրաստման բաժնի պետ Գոհար Փարսադանյանը և ԵՊԲՀ ասպիրանտները մասնակցեցին մոնիտորինգի ընթացքում ծավալված քննարկումներին և հարց ու պատասխանին: Սեյրան Քոչարյանը ներկայացրեց Ծրագրի մեկնարկից մինչ այժմ կատարված աշխատանքները, մշակված փաստաթղթերը, ԲՈւՀ-ի ներսում իրականացված՝ Զալցբուրգյան սկզբունքների և արտասահմանյան համալսարաններում ասպիրանտական փորձի լավագույն պրակտիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացները: Անդրադարձ կատարվեց նաև միջազգային փորձի տեղայնացմանն ու կիրարկմանը:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook