Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Կլինիկական օրդինատորները մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող հետազոտական ծրագրին

2.05.2016

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մանկաբուժություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա անցնող 10 ուսանող Վարդենիսի և Գավառի համայնքերում ս/թ ապրիլին մասնակցեցին վաղ մանկության զարգացման ոլորտին վերաբերող Վորլդ Վիժն Հայաստան (ՎՎՀ) միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Բիլ և Մելինդա Գեյթսերի դրամաշնորհային հետազոտական ծրագրի վերջնական արդյունքների գնահատմանը:

Ծրագրի վերջնական արդյունքները գնահատելուց առաջ ուսանողները մասնակցեցին երեխաների պսիխոմոտոր զարգացման գնահատման միջազգայնորեն ընդունված գործիքի՝ Բեյլի սանդղակի կիրառման եռօրյա դասընթացին, որն իրականացնում էր վաղ մանկության զարգացման ոլորտի միջազգային փորձագետ Աիշա Յուզուֆզային: Կլինօրդինատորները սովորեցին գնահատել 2-3 տարեկան երեխաների զարգացումը տարբեր զարգացնող խաղերի և վարժությունների միջոցով:

Դասընթացի ավարտին Աիշա Յուզուֆզային իր հիացմունքն արտահայտեց բժշկական համալսարանի կլինօրդինատորների պատրաստվածության, նրանց խանդավառության և նորույթն արագ յուրացնելու ունակության վերաբերյալ:

«Ապագա բժշիկները խնամքով և բարձր պատասխանատվությամբ իրականացրին առաջադրանքը: Սա նրանց համար լավ հնարավորություն էր նաև մոտիկից ծանոթանալու համայնքներում առկա առողջապահական և երեխաների խնամքի հետ կապված խնդիրներին: Նրանք իրենց դրսևորեցին որպես ընդհանուր խնդրի շուրջ համախմբված ու միմյանց աջակցող թիմ»,- ասում է վաղ մանկության զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը:

Նշենք, որ վաղ մանկության զարգացման ոլորտին վերաբերող Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Բիլ և Մելինդա Գեյթսերի դրամաշնորհային հետազոտական ծրագիրն իրականացվում է 2014թ.-ի հոկտեմբերից և ավարտվել է 2016թ.-ի ապրիլին:

Հիշեցնենք, որ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպությունն աշխատում է Հայաստանի 6 մարզերի ավելի քան 250 համայնքներում՝ նպատակ ունենալով բարելավել այդ համայնքներում ապրող երեխաների առողջապահական, կրթական, շահերի պաշտպանության ծառայությունների որակը, ինպես նաև բարձրացնել համայնքների բնակչության իրազեկվածությունը այդ ոլորտներում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook