Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում անցկացվեց միջազգային չափանիշներին համապատասխան օլիմպիադա

25.04.2016

Ս/թ ապրիլի 23-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի օլիմպիադան: Օլիմպիադային մասնակցել է բուհի ուսանողներից կազմված 7 թիմ: Ժյուրին նախագահել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը:

Առաջին՝ հաղթողի տեղը կիսել են ռազմաբժշկական ֆակուլտետի 3-րդ կուրսի 6 կուրսանտներ Ասլոյան Կարենը, Գրիգորյան Գարիկը, Հովհաննիսյան Արթուրը, Մկրտչյան Մհերը, Մովսիսյան Տիգրանը, Վարդանյան Նարեկը և 2-րդ կուրսի արտասահմանցի 6 ուսանողներ՝ Դիվետիյա Խանդուջան, Դարշան Շինգալան, Յոգեշվարան Ջաիշանկարը, Սուշմիտա Ռամեշը, Պրավին Թիրումալը, Ռոհիդ Շարանը, Դովելեն Դասը:

Երկրորդ տեղը գրավել են 3-րդ կուրսի ուսանողներ Հովհաննիսյան Էսնեստը, Եգանյան Գուրգենը, Եղիազարյան Լիանան, Բլբուլյան Դավիթը և Հովհաննիսյան Արմանը: Երրորդ տեղի համար պայքարում հաղթող են ճանաչվել 2-րդ կուրսի ուսանողներ Պողոսյան Դավիթը, Սևյան Տիգրանը, Հարոյան Նարեկը, Մարտիրոսյան Սարգիսը, Գասպարյան Լևոնը և Ղազարյան Սոֆին:

Խոսելով օլիմպիադայի մասին՝ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը տեղեկացրեց, որ ունենք շատ պատրաստված ուսանողներ, ովքեր յուրաքանչյուր շաբաթ, դասերից ազատ ժամանակ, մասնակցում են ամբիոնին կից բացված պրոֆեսոր Ք. Պետրոսյանի անվան սկսնակ վիրաբույժների խմբակ-միության աշխատանքներին՝ պատրաստելով ու ներկայացնելով զեկույցներ և իրականացնելով գործնական պարապմունքներ:

Նա նաև տեղեկացրեց, որ մեր օլիմպիադան իրականացվել է ՌԴ-ում անցկացվող օլիմպիադաների չափանիշներին և ծրագրերին համապատասխան, որոնք իրենց տրամադրել են Չուվաշիայի պետական համալսարանից մեր գործընկերները: Սեմյոն Օրդույանը ընդգծեց, որ օլիմպիադայի մեխը ապագա բժիշկ մասնագետների գործնական հմտություններն են եղել, և գնահատվել են ուսանողների հենց այդ որակներն ու ունակությունները: Ամբիոնի վարիչը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մեր ուսանողները Սիմուլյացիոն կենտրոնում գործնական հմտություններ ձեռք բերելուց հետո դրանք խորացնում են իրենց ամբիոնում՝ փորձարարական կենդանիների վրա փորձեր կատարելիս, ինչը բավականին զարմացրել է Չուվաշիայի պետական համալսարանի մեր գործընկերներին:

Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպման և անցկացման աշխատանքներին մեծապես նպաստել և մասնակցել են 3-րդ կուրսի ուսանողներ Ավանեսյան Կարինեն, Գալստյան Մարիամը, Բարսեղյան Էլմիրան, Կարապետյան Տաթևիկը, Տելեմակյան Մելանյան և Բյուզանդյան Տիգրանը, ովքեր ստացել են մասնակցության վկայագրեր:

Այսպիոսով, կարող ենք փաստել, որ մեր բուհում անց է կացվել միջազգային չափանիշներին համապատասխանող և միջազգային մասնակցությամբ օլիմպիադա, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք հաղթողներին և բոլորիս:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook