Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջ


Տնօրեն՝ Արմեն Ձոնիկի Համբարձումյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում:

ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման: Ընդունելությունն իրականացվում է մրցույթային կարգով: Մրցույթն անցկացվում է դիմորդների՝ «կենսաբանություն» առարկայի ընդունելության գրավոր քննական (անցկացվում է ԵՊԲՀ-ում) գնահատականի, ատեստատի միջին գնահատականի և ատեստատում նշված «Հայոց լեզվի և գրականության» քննական գնահատականի գումարի հիման վրա: «Կենսաբանություն» առարկայից գիտելիքների պահանջվող մակարդակը սահմանվում է 9-րդ կամ 12-րդ դասարանների դպրոցական ծրագրով: 12-րդ դասարանն ավարտած ԲՈՒՀ-ի դիմորդները կարող են քոլեջի ընդունելությանը մասնակցել՝ օգտագործելով ԲՈՒՀ-ի ընդունելության ժամանակ հանձնած «կենսաբանություն» առարկայի քննական գնահատականը: Քոլեջի ընդունելության «կենսաբանություն» առարկայից գրավոր քննությունն անցկացվում է ԵՊԲՀ-ում:

Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ:

ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի և «Հերացի» դպրոցի լավագույն դասախոսները: Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:


Մասնագիտություններ

Մասնագիտացումը՝ բուժեղբայր/բուժքույր


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Կարող են ընդունվել.

  • 9-րդ դասարանի հիմքով՝ ուսման տևողությունը 4 տարի,
  • 12-րդ դասարանի հիմքով՝ ուսման տևողությունը 3 տարի:


Ընդունելության քննությունը՝ «Կենսաբանություն» (գրավոր):


«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ

«Կենսաբանություն» առարկայի հարցաշար.

«Կենսաբանություն» առարկայի գրականության ցանկ.


Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր


Ուսման վարձ

  • 9-րդ դասարանի հիմքով` պետպատվեր:


  • 12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար.

I կուրս՝ 300 000 ՀՀ դրամ,

II կուրս՝ 320 000 ՀՀ դրամ:

III կուրս՝ 320 000 ՀՀ դրամ:


Ուսուցում

Ուսուցումը կազմակերպվում է մոդուլային ծրագրերով:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Մասնագիտական առարկաների դասընթացներն անցկացվում են ԵՊԲՀ կլինիկական ամբիոններում, որտեղ քոլեջի ուսանողները, բացի տեսական գիտելիքներից, կլինիկական ամբիոնների լավագույն դասախոսների ուղղորդմամբ, ձեռք կբերեն նաև անփոխարինելի մասնագիտական գործնական հմտություններ:

Մասնագիտական առարկաներն ավարտվում են ուսանողների գործնական հմտությունների ստուգմամբ՝ Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկվում են կլինիկաների առաջատար բժիշկներ:

Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել գիտական աշխատանքներին:

Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների բաժանմունքներում:

ԵՊԲՀ քոլեջն ավարտելուց հետո լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում:


Նյութատեխնիկական բազաներ

Մասնագիտացումը՝ ռազմական բուժակ


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Ընդունելություն կատարվում է միայն տղաների համար:


Կարող են ընդունվել.

9-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 4 տարի:

Ընդունելության քննությունը՝ «Կենսաբանություն» (գրավոր):

«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ,

«Կենսաբանություն» առարկայի հարցաշար,

«Կենսաբանություն» առարկայի գրականության ցանկ:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր


Ուսման վարձ

Միայն ՀՀ ՊՆ պետական պատվերով: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվում են ծառայության 3 տարով՝ որպես բուժակ-ենթասպա՝ ենթասպայի համար նախատեսված աշխատավարձով և բոլոր արտոնություններով (հիմք՝ ՀՀՊՆ նախարարութան հետ պայմանագիր):


Ուսուցում

Ուսուցումը կազմակերպվում է մոդուլային ծրագրերով:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ և ՊՆ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Մասնագիտական առարկաների դասընթացներն անցկացվում են ԵՊԲՀ-ի կլինիկական ամբիոններում, որտեղ քոլեջի ուսանողները բացի տեսական գիտելիքներից, կլինիկական ամբիոնների լավագույն դասախոսների ուղղորդմամբ, ձեռք կբերեն նաև անփոխարինելի մասնագիտական գործնական հմտություններ:

Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանական կլինիկաների բաժանմունքներում: Չափահաս ուսանողները մասնակցում են ամառային ռազմական ճամբարային հավաքների:

Որակավորումը՝ ատամնատեխնիկ


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Կարող են ընդունվել.

9-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 3 տարի,

12-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 2 տարի:


Ընդունելության քննությունը՝ «Կենսաբանություն» (գրավոր):


«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ:

«Կենսաբանություն» առարկայի հարցաշար.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


«Կենսաբանություն» առարկայի գրականության ցանկ.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր:


Ուսման վարձ


9-րդ դասարանի հիմքով` պետպատվեր:


12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար.

I կուրս՝ 300 000 ՀՀ դրամ,

II կուրս՝ 320 000 ՀՀ դրամ:


Ուսուցում

Ուսուցումն իրականացվում է մոդուլային ծրագրերով:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ դասախոսների կողմից՝ ՀՀԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Մասնագիտական դասընթացներն անցկացվում են քոլեջի ուսումնական ատամնատեխնիկական լաբորատորիաներում, որտեղ դասախոսների և ուսումնական վարպետների հսկողության տակ ուսանողներն ինքնուրույն կատարելով ուսումնական ծրագրով նախատեսված աշխատանքները, կարողանում են ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել մասնագիտական առարկաները, այլ նաև հմտանալ գործնական աշխատանքում: Ուսումնական լաբորատորիաներում ուսանողին տրամադրում են անհրաժեշտ բոլոր ատամնատեխնիկական նյութերը և սարքավորումները՝ ուսումնական գործընթացն առավելագույնս մոտեցնելով իրական աշխատանքային պայմաններին: Ուսանողների կատարած աշխատանքները ստուգվում են «Գնահատող հանձնաժողովի» կողմից, որի կազմում են Երևան քաղաքի հայտնի ատամնատեխնիկական լաբորատորիաների տնօրեններ: Դա ուսանողին հնարավորություն է տալիս ԵՊԲՀ քոլեջն ավարտելուց հետո ավելի հեշտությամբ գտնել աշխատանք, քանի որ ուսանողները հնարավորություն ունեն իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները ներկայացնել ապագա գործատուներին:

Նյութատեխնիկական բազաները





«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության

Պետական ամփոփիչ ստուգման (քննության) անցկացման

Կարգ

Ուսանողը ավարտական քննությանը մասնակցելու համար նախապես ներկայացնում է իր կողմից պատրաստած ներքոնշյալ աշխատանքները: Օրինակ.

  1. մոմով մոդելավորած վերին և ստորին ծնոտի բոլոր ատամները,
  2. բյուգելային պրոթեզի մետաղական հենքի մոմե կրկնօրինակը,
  3. լրիվ շարժական պրոթեզ առանց պոլիմերիզացիայի փուլի,
  4. կոմբինացված մոդելի վրա մոմով մոդելավորած գամիկ, ներդիր, մետաղկերամիկական պսակի թասակ:

Պետական ամփոփիչ ստուգման համար տրվում է 3 օր՝

1-ին օրը` գործնական գիտելիքների ստուգում,

2-րդ օրը` տեսական գիտելիքների ստուգում՝ թեստային,

3-րդ օրը` տեսական գիտելիքների ստուգում՝ բանավոր քննությամբ:

Պետական ամփոփիչ ատեստավորման քննական տոմսի օրինակ,

Պետական ամփոփիչ ատեստավորման տեսական քննության հարցաշար,

Պետական ամփոփիչ ատեստավորման գործնական քննության հարցաշար:

Որակավորումը՝ դեղագործ


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Կարող են ընդունվել.

9-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 3 տարի,

12-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 2 տարի:


Ընդունելության քննությունը՝ «Կենսաբանություն» (գրավոր):


«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ:


«Կենսաբանություն» առարկայի հարցաշար.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


«Կենսաբանություն» առարկայի գրականության ցանկ.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր:


Ուսման վարձ

9-րդ դասարանի հիմքով` պետպատվեր:

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար.

I կուրս՝ 300 000 ՀՀ դրամ,

II կուրս՝ 320 000 ՀՀ դրամ:


Ուսուցում

Ուսուցումն իրականացվում է մոդուլային ծրագրերով:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Մասնագիտական դասընթացներն անցկացվում են ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ամբիոններում:

Որակավորումը՝ լաբորանտ ախտորոշող


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Կարող են ընդունվել.

9-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 3 տարի,

12-րդ դասարանն ավարտածները՝ ուսման տևողությունը 2 տարի:


Ընդունելության քննությունը՝ «Կենսաբանություն» (գրավոր):


«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ:


«Կենսաբանություն» առարկայի հարցաշար.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


«Կենսաբանություն» առարկայի գրականության ցանկ.

9-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար,

12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար:


Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր:


Ուսման վարձ

9-րդ դասարանի հիմքով` պետպատվեր:


12-րդ դասարանի հիմքով ընդունվողների համար.

I կուրս՝ 300 000 ՀՀ դրամ,

II կուրս՝ 320 000 ՀՀ դրամ:


Ուսուցում

Ուսուցումն իրականացվում է մոդուլային ծրագրերով:

Ուսումնական ծրագրերը կազմված են ԵՊԲՀ դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:

Մասնագիտական դասընթացներն անցկացվում են ԵՊԲՀ ամբիոններում և կլինիկական լաբորատորիաներում:


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ԵՊԲՀ քոլեջ
Հեռ.՝ (044) 52 20 36, (+37411) 62 10 57
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

Դեղագործություն

 

Find us on Facebook