Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում նշվեց հնդիկ քաղաքական գործիչ Բ.Ռ. Ամբեդկարի ծննդյան 125-ամյակը

19.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ հնդիկ իրավաբան, տնտեսագետ, քաղաքական գործիչ և սոցիալական բարեփոխիչ, Հնդկաստանի օրենքի և արդարության առաջին նախարար, Հնդկաստանի Մայր օրենքի՝ Սահմանադրության ճարտարապետ և հիմնադիր դոկտոր Բ.Ռ. Ամբեդկարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում: Հանդիսույթին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, դեսպանատան երկրորդ քարտուղար Պրաշանտ Կումար Դասը, ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան Աննա Սարգսյանը, դեսպանատան և բուհի աշխատակիցներ, հնդիկ ուսանողներ, հյուրեր:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն ներկայացրեց Բ.Ռ. Ամբեդկարի կյանքը, անցած ուղին՝ ընդծելով նրա գործունեության կարևորությունը Հնդկաստանում սոցիալական խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների պաշտպանության հարցերում:

Ողջունելով ներկաներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ընդգծեց նմանատիպ միջոցառումների անցկացումը ուսանողների շրջանում, քանի որ դա նպաստում է նրանց մեջ հայրենասիրություն սերմանելու և երկրի անցյալի հանդեպ հարգանք ներշնչելու:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Պրաշանտ Կումար Դասը ներկայացրեց Բ.Ռ. Ամբեդկարի կողմից Հնդկաստանի Սահմանադրության ստեղծման պատմությունը, որից հետո ցուցադրվեց ֆիլմ մեծ քաղաքագետի մասին:

Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, և անցավ ջերմ մթնոլորտում:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook