Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ պատվիրակության այցը Հնդկաստան

19.04.2016

Ս/թ ապրիլի 6-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշակական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը աշխատանքային այցով գտնվում էին Նյու Դելիում:

ԵՊԲՀ պատվիրակությունը Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ հանդիպումներ ունեցավ Հնդկաստանի բժշկական խորհրդի ու Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության ղեկավարության հետ։ Հնդկական կողմին ներկայացվեցին բժշկական համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև համալսարանում հնդիկ ուսանողների ուսուցման և կենցաղի կազմակերպման հետ կապված հարցերը։ Հետագա համագործակցության արդյունավետ կազմակերպման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար իրականացնել հնդիկ ուսանողների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում ԵՊԲՀ-ի և Հնդկաստանի վերոհիշյալ կառույցների միջև:

Ապրիլի 9-ին հայկական պատվիրակությունը մասնակցեց Հոմեոպաթիայի միջազգային համաժողովի աշխատանքներին, որտեղ ելույթով հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Համաժողովի շրջանակներում Հնդկաստանի հոմոեոպաթիայի հետազոտությունների կենտրոնական խորհրդի և ԵՊԲՀ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը հետագայում նախատեսում է մեր բուհում հոմեոպաթիայի ամբիոնի հիմնադրում։ Այն հնարավորություն կընձեռի ԵՊԲՀ ուսանողներին ուսումնասիրել ոչ ավանդական բժշկության Հնդկաստանի հարուստ փորձը։

Տեղեկացնենք, որ այս ծրագիրը հաստատվել էր ս/թ ապրիլի 1-ին Երևանում կայացած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստի որոշմամբ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook