Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Մենք Արցախն ենք»

26.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական համերգ «Մենք Արցախն ենք» խորագրով։ Միջոցառմանը ելույթ ունեցան ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մեդունի» երգի և պարի համույթը, ԵՊԲՀ ակադեմիական երգչախումբը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբը և հայտնի երգիչները։

Միջոցառմանը ներկա էին բուհի ղեկավարությունը ռեկտոր Միքայել Նարիմանյանի գլխավորությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Համերգի կազմակերպիչներին հաջողվեց ազգագրական երգերի, պարերի և բանակի մասին տեսահոլովակների միջոցով մեկ անգամ ևս փաստել, որ պայքարի ոգին և հայրենասիրությունը միշտ վառ է բոլորիս սրտերում:













Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook