Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Երևանի և Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

15.04.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալել էին ՌԴ Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կոշելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակը երկկողմ համագործակցության պայմանագրի ստորագրումն էր:

Ողջունելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նախ ներկայացրեց բուհի վարչակազմին, խոսեց ֆակուլտետների ստեղծման պատմության և այժմյան գործունեության մասին, ապա նշեց, որ համագործակցությունը Երևանի և Ստավրոպոլի բժշկական համալսարանների միջև կարող է արդյունավետ լինել երկու կողմի համար էլ: Նա ընդգծեց, որ զարգացման համար անհրաժեշտ է ինտեգրվել համադրվող բուհերի հետ. «Ռուսաստանյան բուհերի հետ մենք կարողանում ենք համադրվել, քանի որ ծրագրային և այլ նմանությունները շատ են, ինտեգրվելն՝ ավելի հեշտ», - նշեց ռեկտորը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կոշելն ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել Հայաստանում և Երևանի պետական բժշկական համալսարանում մասնավորապես, քանի որ հայ և ռուս ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը: Ներկայացնելով պատվիրակության կազմը՝ Վլադիմիր Կոշելը նշեց, որ այսօր ստորագրվելիք պայմանագիրը հնարավորություն կտա լուծել երկու բուհերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ, հատկապես՝ ուսանողների շարժունության հարցը: Նա նույնպես ընդգծեց համադրվող բուհերի հետ ինտեգրվելու կարևորությունը:

Այնուհետև կողմերը ստորագրեցին հուշագիր մշակութային և գիտական համագործակցության վերաբերյալ:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook