Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Լավագույն թիմային դեբյուտ»-ը մերն է

4.04.2016

Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը 2016թ.-ի ապրիլի 4-ին 4-րդ անգամ անցկացրեց «Ոսկե Մեդսքիլ» համառուսական ուսանողական օլիմպիադան:

Օլիմպիադային ներկայացված էր 48 թիմ, որոնց կազմում 240 4-6-րդ կուրսի ուսանող Ռուսաստանի, Հայաստանի, Կիրգիզիայի, Բելառուսի և Չինաստանի առաջատար բժշկական բուհերից: Օլիմպիադայի գլխավոր նպատակը ապագա բժիշկների գործնական հմտությունների մակարդակի մոնիտորինգն է, կշռադատված որոշումներ կայացնելու և բուհում ստացած գիտելիքներն ու գործնականում հմտությունները կիրառելու նրանց կարողությունները: Այս տարի «Ոսկե Մեդսքիլ»-ն առաջին անգամ անցկացվեց բժիշկ մասնագետների հավատարմագրման կանոններին համապատասխան:

Մեր բուհը ներկայացրեց 5 ուսանողից բաղկացած թիվը, որը թրեյնինգ էր անցել ԵՊԲՀ Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում՝ Սուրեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: ԵՊԲՀ թիմը չհիասթափեցրեց. մեր ուսանողները ստացան «Լավագույն թիմային դեբյուտ» անվանակարգում, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նրանց:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook