Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին

25.03.2016

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Կլինիկական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը և կլինիկական խորհրդի անդամները:

Օրակարգում ընդգրկված էին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի 2015թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց «Հերացի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի 2015թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և 2015թ. համալսարանական կլինիկաների ֆինանսական գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց բուհի՝ գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանը:

Նիստի ավարտին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանական կլինիկան և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը արժանացան «Լավագույն բաժանմունք» պարգևատրմանը:

Աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների մի շարք աշխատակիցներ ստացան պատվոգրեր:

Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook